07/05/2019

Կրակային պատրաստության պարապմունքներ

Դիպուկահարների պատրաստվածության աստիճանը ստուգելու, տեղանքում կողմնորոշվելու և քողարկվելու ունակություններն ու հմտությունները կատարելագործելու նպատակով մայիսի 6-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի մարտավարական դաշտում անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ։
Տեսական և գործնական պարապմունքների ընթացքում զորամասի դիպուկահարները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն, կրակային պատրաստությունից գրանցել միայն «լավ» և «գերազանց» գնահատականներ:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`