15/05/2019

Կարեն Աբրահամյանն ընդունել է ՀՀ տեղեկատվական ոլորտի մի շարք պատասխանատուների


Մայիսի 14-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է ՀՀ տեղեկատվական ոլորտի մի շարք պատասխանատուների` ՀՀ վարչապետի աշխատակազմի <<Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավար Հովհաննես Մովսիսյանի գլխավորությամբ:
        Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական տեղեկատվության և հակառակորդի քարոզչության տեղեկատվական հակազդման, պետական ու բանակային համապատասխան կառույցների համագործակցության հետագա խորացման և հարակից այլ թեմաներ:
        Բանակի հրամանատարը մասնավորապես նշել է, որ ԱՀ զինված ուժերը, թույլատրելի սահմաններում լինելով բաց ցանկացած բնույթի կառուցողական համագործակցության համար, ակնկալում են նաև պետական շահագրգիռ կառույցների դերակատարումը` հանրային լայն շրջանակների մոտ բանակային զարգացումների նկատմամբ առավել օբյեկտիվ և հավասարակշռված մոտեցումներ ձևավորելու հարցում:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`