29/05/2019

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին

Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին՝ Հայաստանում կազմակերպության նախագահ Հովսեփ Հովսեփյանի և Ֆրանսիայում կազմակերպության նախագահ Ռոբերտ Ազիլազյանի գլխավորությամբ։

Պաշտպանության նախարարը շնորհավորել է հյուրերին Հանրապետության տոնի և «Բարձունք 5165» կազմակերպության 30 ամյակի կապակցությամբ, շնորհակալություն հայտնել բազմամյա հայրենանվեր գործունեության համար։ Դավիթ Տոնոյանը հատկապես կարևորել և բարձր է գնահատել արցախյան ազատամարտի ընթացքում կազմակերպության աջակցությունը, ինչպես նաև զոհվածների և անհայտ կորածների ընտանիքներին, հաշմանդամներին ու ազատամարտի վետերաններին ցուցաբերվող շարունակական աջակցությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպության գործունեության ծրագրերը և պաշտպանության նախարարության հետ համագործակցության հնարավորությունները։    






Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`