14/05/2019

Այսօր Մանվել Գևորգյանի տարեդարձն է


Գյումրի 14.05.2019թվ.Banak.info
Այսօր՝ մայիսի 14-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Մանվել Գևորգյանը կդառնար 22 տարեկան։
Մանվելը ծնունդով Երևան քաղաքից էր։  2014թվ. ավարտել էր Երևանի թիվ 198 ավագ դպրոցը, որից հետո ընդունվել էր Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի «Ադապտիվ ֆիզկուլտուրայի»  բաժինը։ 
Մանվելը նաև սպորտում մեծ հաջողություններ էր գրացել։
2015թվ.ուսումը կիսատ թողնելով անցել է պարտադիր զինվորական ծառայության Արցախի Մարտունու շրջանի N պաշտպանական զորամասում։ Ծառայության ժամանակ արժանացել էր կրտսեր սերժանտի զինվորական կոչման, ծառայում էր որպես սանհրահանգիչ։
2016թվ. ապրիլին թշնամին ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ օգտագործելով օդուժ, ծանր զինտեխնիկա և մեծաքանակ կենդանի ուժ։
Ապրիլի 14-ին հակառակորդը խախտելով կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմն ու արցախա-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ձեռնարկել սադրիչ գործողություններ, որի արդյունքում հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող Մանվել Արմենի Գևորգյանը։
Մանվել Գևորգյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից  «Մարտական ծառայություն»  և ԱՀ նախագահի կողմից «Արիության համար»  մեդալներով։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`