16/05/2019

Այսօր աշխարհազորային Գագիկ Փարասադանյանի տարեդարձն է



Գյումրի 16.05.2019թվ.Banak.info
Այսօր՝ մայիսի 16-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Գագիկ Փարսադանյանը կդառնար 59 տարեկան։ 
Գագիկը ծնունդով Կապան քաղաքից էր։
1992-1994թթ. մասնակից էր եղել Արցախյան ազատամարտին, երկու անգամ վիրավորվել, սակայն ռազմադաշտը չէր լքել։
Արցախյան ազատամարտի տարիներին Գագիկը վաստակել էր Հասան անունը, գործողություններից մեկի ժամանակ շրջափակման մեջ ընկնելով Գագիկը սկսել էր թուրքերեն խոսել ներկացել որպես՝ Հասան, որն էլ երկրորդ անվան հիմքն էր դարձել։
2016թվ. ապրիլին թշնամին ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ օգտագործելով օդուժ, ծանր զինտեխնիկա և մեծաքանակ կենդանի ուժ։
«Երբ ասաց, որ գնալու է Ղարաբաղ,  չհավատացի, առողջականը լավ չէր: Բայց  տեսա, որ իրոք պատրաստվում է գնալ: Ու՝ գնաց: Շատ էր սիրում իր հայրենիքը»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմել է Գագիկի կինը՝  Անահիտ Փարսադանյանը:
Ապրիլի 3-ին Սիսիանի կամավորականների ջոկատի կազմում Գագիկ Փարսադանյանը մեկնել էր Արցախ։ 
Ապրիլի 4-ին Մարտակերտի ճանապարհին հակառակորդը ռմբակոծել էր Սիսիանի ջոկատի ավտոբուսը, որի հետևանքով զոհվել են Գագիկ Փարսադանյան, Սեդրակ Ասրյանը, Սերգեյ Դանղյանը, Արմեն Հովհաննիսյանը, Դավիթ Սարգսյանը, Կարո Համբարձումյանը, Եղիշե Նիկալյանը, Էդուարդ Ալեքսանյանը, Արմեն Բեգլարյանը և Մայիս Միրզոյանը:
Գագիկ Փարսադանյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի և այլ մի շարք մեդալով։ 
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 


Նյութը՝ Panorama.am կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`