06/05/2019

Անցկացվել է կրտսեր հրամանատարների հավաք-խորհրդակցություն

Զինվորական կարգապահության ամրապնդման գործում կրտսեր հրամանատարական կազմի դերակատարության և արատավոր բարքերի դեմ կանխարգելիչ աշխատանքներում ներգրավվածության ընդլայնման նպատակով օրերս 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել է ենթակա զորամասերի սերժանտների հավաք-խորհրդակցություն: Կրտսեր հրամանատարների հավաքին մասնակցել են նաև ռազմական ոստիկանության աշխատակիցներ, զորամասերի հրամանատարական կազմը, կայազորային զինվորական դատախազը։
Զորամասերում կարգապահության ամրապնդման, անձնակազմի ուսուցման և դաստիարակության ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ քննարկումներում և զեկույցներում արժևորվել է կրտսեր հրամանատարների դերը, ընդգծվել սերժանտական կազմի դերակատարության բարձրացման անհրաժեշտությունը:
Ամփոփելով հավաք-խորհրդակցությունը, զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վ․ Քոչարյանը, կարևորելով զինվորական կարգապահության ամրապնդման և անձնակազմի մարտունակության բարձրացման գործում կրտսեր հրամանատարների դերակատարումը, խրախուսել է ծառայության ընթացքում առավել աչքի ընկած սերժանտներին։






Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`