24/05/2019

Ադրբեջանի ՊՆ-ն սպառնում է առաջնագծում լարվածությամբ./Ռազմինֆո/


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հիմնավորում է այդ քայլը «Հայաստանում ընթացող ներքաղաքական առճակատմամբ»: Նա հանձնարարել է զինված ուժերին «անհապաղ կասեցնել հակառակորդի խոշորամասշտաբ սադրանքները»:
Հասանովը հրահանգը տվել է մայիսի 24-ին՝ նախորդ օրերի մեծ զորավարժությունը ամփոփող նիստում, որին ներկա էր բանակի սպայակազմը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը: Հայտարարության տեքստում մասնավորապես նշվում է՝
«Զաքիր Հասանովը անդրադառնալով տարածաշրջանի ներկայիս ռազմաքաղաքական իրավիճակին՝ հատկապես ընդգծել է, որ Հայաստանում ընթացող ներքաղաքական առճակատումը կարող է հանգեցնել շփման գծում իրավիճակի սրման: Նախարարը հրահանգել է, տրամադրության տակ եղած սպառազինության կիրառմամբ, անհապաղ միջոցներ ձեռնարկել հակառակորդի խոշորամասշտաբ սադրանքները կասեցնելու համար»:

Հիշեցնենք, որ մայիսի 20-24-ը Ադրբեջանում անկացվել էրխոշորամասշտաբ զորավարժություն: Առաջիկայում «Ռազմինֆոն» կհրապարակի դրա վերաբերյալ ամփոփիչ նյութ և կներկայացնի իր դիտարկումները:
Նյութը՝ Razm.info կայքի։
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`