11/05/2019

3 տարի առաջ մայիսի 11-ին զոհվել է Արմեն Մարտիրոսյանը


Գյումրի 11.05.2019թվ.Banak.info
2016թվ. մայիսի 11-ին` ժամը 20:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող 1996թվ.ծնված Արմեն Հրայրի Մարտիրոսյանը:
Արմենը Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղից էր: 
Փոքր տարիքից զբաղվել է արևելյան մարզաձևերով, դրա հետ մեկտեղ հաճախել է դաշնամուրի պարապմունքների:
2011թվ. երաժշտական ուսումը շարունակել էր Գավառի պետական երաժշտական քոլեջի ստեղնաշարային գործիքների բաժնում: 
Արմենը շատ աշխատասեր էր, ծնողների մշտապես օգնում էր ցանկացած միջոցով, նույնիսկ մեկնել է արտագնա աշխատանքի։ Սակայն վերադարձել ծառայության անցնելու նպատակով։
2015թվ. զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում, այնուհետև տեղափոխել էր Թալիշ գյուղ՝ որտես ավագ հետախույզ-գնդացրորդ: 
Արմենն անցել էր ապրիլյան ռազմական գործողությունների թոհ ու բոհով, պայքարել ու շաբաթներ շարունակ պահպանել իր և զինակիցների կերտած խաղաղությունը։
Արմեն Հրայրի Մարտիրոսյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից  «Արիություն» , ԱՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայություն» և ՀՀ «Ղարաբաղյան պատերազմի վետերաննե » ՀԿ-ի  կողմից «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալներով:
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`