04/05/2019

Ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները մասմակցել են «Ունիվերսիադա-2019» ուսանողական փառատոնին

Ապրիլի 30-ին եզրագիծն է հատել «Ունիվերսիադա-2019» միջբուհական մարզամշակութային ուսանողական փառատոնը:
Հայաստանի և Արցախի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների, ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների կուրսանտների մասնակցությամբ անցկացված փառատոնը կազմակերպվել էր ՀՀ պաշտպանության նախարարության և Հայ-ռուսական համալսարանի համագործակցությամբ:
Փառատոնի փակման հանդիսավոր արարողությանը մասնակցել և հաղթողներին ողջունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`