16/04/2019

Առաջնագիծ 5 «КамАЗ» անվադող են ճանապարհել

2016 թ  Ապրիլյան պատերազմը ոչ միայն հայ ազգի համախմբվածությունը ցույց տվեց, մեր զինվորների մարտունակությունը, այլ նաև որոշ թերացումներ, որոնց ուղղությամբ աշխատել էր հարկավոր։ Թեժ դեպքերից անմիջապես հետո հայկական բանակը սկսեց էլ ավելի ամրանալ, դասեր քաղել և կատարելագործվել։ Մեր զոհված տղաների ընտանիքները նույնպես ոտիքի են կանգնել՝ պատրաստակամություն հայտնել օգնել՝ ինչպես կկարողանան։
Ապրիլյան պատերազմին զոհված տանկիստ Տիգրան Աբգարյանի ավագ եղբայրը՝ Ժորա Աբգարյանը, նրանցից մեկն է, ով կանգնել է հայկական բանակի թիկունքին։ Երկրորդ տարին է, ինչ իր ընկերների հետ միասին, ամբողջ ՀՀ տարածքով հավաքում են անվադողեր և ուղարկում առաջնագիծ, նպատակ ունենալով ինժիներական և ամրաշինական կառույցների ամրապնդմանը։
Այսօր՝ ժամեր առաջ, 5 կամազ անվադող են ճանապարհել առաջնագիծ և դեռ 40 մեքենա էլ ունեն ճանապարհելու, մինչև մայիս ամսվա վերջ։
2017 թ, երբ այցելել է եղբոր մարտական հերթապահություն իրականացրած դիրք, իր աչքերով է տեսել, թե ինչ դժվարությամբ են աշխատանքներ իրականացնում և ցանկացել է ինքն էլ մասնակից դառնալ այդ ամենին «Փորձեցի հասկանալ, թե ո՞նց կարող եմ օգնել ու առաջինը ինչի մասին տղերքը խոսցեին՝ անվադողերի պակասն էր»։ Հետ է եկել Արցախից ու սկսել ընկերների հետ անվադողեր հավաքել, միացել են Տիգրանի ընկերները ևս և այդպես գործը գլուխ են բերել։
Ժորան ասում է, որ բացի ՊՆ-ի և ՊԲ-ի հետ կապից, զորամասերի հրամանատարության հետ կապերից, նաև իր զինվոր ընկերի միջոցով է տեղեկանում, թե որտեղ կա անվադողի խնդիր և այդպես ևս փորձում են օգտակար լինել։ Ինչես նաև «Մարտական պատրաստության ակումբ»-ի կազմակերպած Արցախ այցերի շնորհիվ, որի հիմնադիրն ինքն է։
Հիշեցնենք, որ անցյալ տարի ևս մոտ 50 մեքենա անվադող են ուղարկել առաջնագիծ (տեսանյութը` այստեղ) «Չենք դադարեցնի հավաքելը, այնքան կհավաքենք ինչքան հարկավոր է սահմանը լիարժեք ամրացնելու համար, բայց այս արագությամբ, որ հավաքենք 2 տարի հետո էլ պետք չի լինի»։

Գոհար Աթաբեկյան












Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`