08/04/2019

Զինվորին լրացուցիչ կհետազոտեն. չհայտարարված այց զինհոսպիտալ


Պարտադիր ժամկետային զինծառայողի մայրը Մարդու իրավունքների պաշտպանին խնդրել է աջակցել որդուն լրացուցիչ հետազոտելու հարցում: Նա Պաշտպանին հասցեագրած բողոքով տեղեկացրել է, որ որդին ունի առողջական խնդիրներ և բուժում է ստանում Պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Բողոք ներկայացրած անձի պնդմամբ՝ որդու առողջական խնդիրը պարզելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել հետազոտություն: 

Պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել Պաշտպանության նախարարության կենտրոնական կինիկական զինվորական հոսպիտալ: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են հոսպիտալի ղեկավար և բժշկական անձնակազմի հետ, ուսումնասիրել զինծառայողի բժշկական փաստաթղթերը, առանձնազրույց ունեցել զինծառայողի հետ: Հոսպիտալի ղեկավար անձնակազմի հետ քննարկման արդյունքում որոշվել է զինծառայողի լրացուցիչ հետազոտությունը: Պաշտպանի ներակայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել նաև հոսպիտալում բուժում ստացող՝ Պաշտպանին բողոք հասցեագրած այլ զինծառայողների հետ, ուսումնասիրել նրանց բժշկական փաստաթղթերը: Հոսպիտալի ղեկավար անձնակազմի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է քաղաքացիական բժշկական հաստատություններում զինծառայողների բժշկական հետազոտություններն առաջնահերթ և սեղմ ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը: Խնդրի կապակցությամբ գրություն կուղարկվի ՀՀ առողջապահության նախարարություն:


Մարդու իրավունքների պաշտպանը նմանհարցերում կարևորում է համագործակցությունը Պաշտպանության նախարարության և Առողջապահության նախարարության հետ: 


Նյութը՝ Armlur.am կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`