17/04/2019

ՇԱՏ ԱՓՍՈՍՈՒՄ ԵՄ, ՈՐ ՆԱ ԱՅԴՊԵՍ Է ԽՈՍԵԼ․ ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այսօր ԱԺ-ում պատգամավոր և ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, խոսելով ԲՀԿ-ի բերած օրինագծի շուրջ, ըստ որի մարտական հերփապահություն պետք է իրականացնեն 1 տարվա փորձառություն ունեցող ժամկետային զինծառայողները, և հակադարձելով Միքայել Մելքումյանի այն մտքին, որ մինչ առաջնագիծ գնալը զինծառայողները կարող են իրենց ծառայությունն իրականացնել 2-րդ գծում, ասաց․
«Սա լուրջ հարց է, որը պետք է քննարկվի, բայց ոչ էս կարգով։ 12 ամիս զինծառայողը որ պատրաստվի՝ նախ մենք երրորդ, չորրորդ գիծ չունենք, հատուկ նշանագիծ չունենք, որ կարողանան ծառայել, ընդհանուր մեր զինվորները, չեմ ուզում բացահայտ ասեմ՝ առաջին գիծը հազիվ են պահում և գրեթե չեն հերիքում»։
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին հարցրինք, թե արդյո՞ք բաց տեղեկատվություն է հրապարակել պատգամավորը, Հովհաննիսյանը պատասխանեց․
« Ցանկալի չէ այդ թեմայով խոսել, ու շատ ափսոսում եմ, որ նա այդպես է խոսել, բայց ես զերծ մնամ մեկնաբանություն տալուց», - պատասխանելով «Հրապարակի» հարցին՝ ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Հարցրինք նաև, թե հնարավո՞ր է, որ ՊՆ-ն այս մասին հանդես գա հայտարարությամբ, Հովհաննիսյանը չբացառեց։

Նյութը՝ Hraparak.am կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`