09/04/2019

Չեխական «DANA»-ները կհայտնվե՞ն Հայաստանում


Հայաստանի և Չեխիայի Հանրապտությունների միջև այսօր՝ ապրիլի 9-ին, կնքվել է «Ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր: Այս մասին համատեղ բրիֆինգի ընթացքում հայտարարեցին ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարը:
  Հիշեցնենք, որ 2018թ.-ի փետրվարին չեխակական արտադրության «DANA» ինքնագնաց հրետանային համակարգեր էին հայտնվել Ադրբեջանի տարածքում: 
Սպուտնիկ Արմենիայի լրագրողի՝ Չեխիայի Պաշտպանության նախարարին ուղղված այն հարցին, թե ինչպես էր դա տեղի ունեցել և կա երաշխիք, որ հետագայում չի կրկնվի, կատակելով պատասխանեց Դավիթ Տոնյանը. «Այսինքն կհայտնվեն Հայատանի տարածքում»: (ժպտում է- Ի.Թ.), իսկ Լյուբոմիր Մետնարն ասաց, որ «DANA» համակարգերի մատակարարումը չի իրականացվել Չեխիայի կողմից, այլ իրականացվել է 3-րդ երկրների միջոցով. «Մենք կատարում ենք միջազգային էմբարգոյի բոլոր պահանջները»։

     Իննա Թումանյան




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`