12/04/2019

Այսօր ապրիլյան պատերազմում զոհված փոխգնդապետ, Ռոման Պողոսյանի տարեդարձն է

Գյումրի 12.04.2019թվ.Banak.info

Այսօր՝ ապրիլի 12 -ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Ռոմանը կդառնար 40 տարեկան։
Ռոմանը ծնունդով Հադրութի շրջանի, Քյուրաթաղ գյուղից էր: Ռոմանի հայրը Արցախյան ազատամարտի մասնակից է, որդին դեռ փոքրուց շատ պատմություններ ու խրատներ էր լսել, իր իսկ աչքի առաջ ունեցել հոր կերպարը։
Ռոմանը համալսարանում ուսումը կիսատ թողնելով մեկնել էր պարտադիր զինվորական ծառայության և ավարտից հետո մնացել զորքերում մշտական ծառայության։
Ծառայության տարիներին Ռոման Պողոսյանը մշտապես փայլել է իր մասնագիտական հմտություններով, գիտակ սպա էր, նվիրված իր գործին, բազմաթիվ անգամներ պարգևատրումների ու խրախուսանքների էր արժանացրել։
2016թվ. ապրիլին թշնամին ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ արցախ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ օգտագործելով օդուժ, ծանր զինտեխնիկա և մեծաքանակ կենդանի ուժ։
Ապրիլի 1-ի՝ լույս 2-ի գիշերը Մեխակավանի բարձրունքներից մեկը  թշնամու կողմից ենթարվել էր գրոհի։ Բարձունքում մարտական հերթապահություն իրականացնող զինվորները ժամեր շարունակ պայքարել են թշնամու մեծաքանակ ուժերի դեմ։ Ժամկետային զինծառայողների օգնության են հասել սպաներից բաղկացած խումբը։
Բարձունքի պաշտպանության ժամանակ քաջաբար մարտնչելիս ընկել են սպաներ՝ Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Մաքսիմ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, Սուրեն Մելքումյանը, ժամկետային զինծառայողներ՝ Սաշա Գալստյանը, Բագրատ Ալեքսանյանը, Կարեն Ներսիսյանը, Ժորա Եսայանը, Բորիս Օզմանյանը, Ադամ Սահակյանը,  Տիգրան Բերակչյանը, պայմանագրային զինծառայող՝ Անդրանիկ Գրիգորյանը։
Ռոման Պողոսյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախահագի կողմից «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի, և ԱՀ Նախագահի կողմից «Արիության համար» մեդալներով, ինչպես նաև ծառայության ժամանակ արժանացել է բազմաթից մեդալների, պատվոգրերի ու խրախուսանքների։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`