10/04/2019

Այսօր աշխարհազորային Արմեն Բեգլարյանի տարեդարձն է


Գյումրի 10.04.2019թվ.Banak.info
Այսօր՝ ապրիլի 10-ին, ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ հակառակորդի իրականացրած գործողությունների արդյունքում զոհված Արմենը կդառնար 46 տարեկան։
Արմենը ծնունդով Սյունիքի մարզի Ախլաթյան գյուղից էր: Գյուղի ութնամյա դպրոցն էր ավարտել, սովորել էր Սիսիանի թիվ 3 միջնակարգ դպրոցում:
1990-1991թվ. սովորել էր Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: 1992-ին, կիսատ թողնելով ուսումը, մեկնել էր Արցախ, մասնակցել Հադրութի և Մարտակերտի ինքնապաշտպանական մարտերին, այնուհետու անդամակցել «Սիսական» ջոկատին:
2005-2008թվ. և 2012-2016թվ. եղել էր Ախլաթյանի համայնքի ղեկավար։ 2008-2012թվ. աշխատել էր Տոլորսի ջրամբարի պատնեշի պահպանության և հսկողության տեղամասում: 2016թվ. ապրիլի 3-ին Սիսիանի կամավորականների ջոկատի կազմում մեկնել է Արցախ։ Ապրիլի 4-ին, Մարտակերտի ճանապարհին հակառակորդը ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, որի հետևանքով զոհվել են Սեդրակ Ասրյանը, Սերգեյ Դանղյանը, Արմեն Հովհաննիսյանը, Դավիթ Սարգսյանը, Կարո Համբարձումյանը, Եղիշե Նիկալյանը, Էդուարդ Ալեքսանյանը, Գագիկ Փարսադանյանը, Արմեն Բեգլարյանը և Մայիս Միրզոյանը:
Արմեն Մինասի Բեգլարյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից  «Մարտական ծառայություն» մեդալով:
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`