14/04/2019

3 տարի առաջ ապրիլի 14-ին զոհվել է Մանվել Գևորգյանը

Գյումրի 14.04.2019թվ.Banak.info
2016թվ. ապրիլին թշնամին ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ օգտագործելով օդուժ, ծանր զինտեխնիկա և մեծաքանակ կենդանի ուժ։
Ապրիլի 14-ին հակառակորդը խախտելով կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմն ու արցախա-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ձեռնարկել սադրիչ գործողություններ, որի արդյունքում հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող Մանվել Արմենի Գևորգյանը։
Մանվելը ծնվել էր 1997թվ. Երևան քաղաքում։  2007թվ.Պատանի Երկրապահների միության անդամ էր։ 2014թվ. ավարտել էր Երևանի թիվ 198 ավագ դպրոցը, ընդունվել էր Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի Ադապտիվ ֆիզկուլտուրայի  բաժինը։ 
2015թվ.ուսումը կիսատ թողնելով անցել է պարտադիր զինվորական ծառայության Արցախի Մարտունու շրջանի N պաշտպանական զորամասում։ Ծառայության ժամանակ արժանացել էր կրտսեր սերժանտի զինվորական կոչման, ծառայում էր որպես սանհրահանգիչ։
Հարազատները հիշում են՝ միշտ սիրում էր ամեն ինչում առաջինը լինել, դեռ զորակոչվելուց էլ առաջինն էր շտապել գնալ հավաքակայան, գրանցվել ու առաջինը մեկնել ծառայության։
Մանվել Գևորգյանը հատմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից  «Մարտական ծառայություն», ԱՀ նախագահի կողմից  «Արիության համար»  մեդալներով։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`