24/04/2019

ՍՈւ-30ՍՄ-ները Հայաստան կմատակարարվեն մինչ 2020-ի սկիզբ. Տոնոյան

Մոսկվայում անցկացվող «Միջազգային անվտանգության հարցերով 8-րդ համաժողովի» շրջանակներում, պատասխանելով ռուսաստայնան «ՏԱՍՍ» լրատվական գործակալության հարցին, Դավիթ Տոնոյանը խոսել է ՍՈւ-30ՍՄ կործանիչների մատակարարման ժամկետներից:
Նախարարը մասնավորապես ասել է.
Առաջին փուլում կլինի 4 ինքնաթիռ: Մատակարարումները նախատեսվում են այս տարվա վերջ – 2020 թ. սկիզբ: Հետո կաշխատենք այս ուղղությամբ:
Տոնոյանը նշել է նաև, որ կործանիչների ձեռքբերման համար առաջին վճարները արդեն արվել են:

Հիշեցնենք, որ մատակարարումների վերաբերյալ նման ժամկետներ Դավիթ Տոնոյանը ասել էր դեռ փետրվարին՝ IDEX-2019 ռազմական միջազգային ցուցահանդեսի ժամանակ։
Նյութը՝ Razm.info կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`