15/03/2019

Սիրիայում վիրավորված հայ սակրավորը տեղափոխվել է Մոսկվա

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարտի 7-ին, Սիրիայում տեղի էր ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել: «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազելի Էլբակյանը Banak.info-ի հետ զրույցում հայտնեց, որ վնասվածք ստացած սակրավորը երեկ երեկոյան ռուսական ինքնաթիռով տեղափոխվել է Մոսկվա։ Գտնվում է Բուրդենկոյի անվան նեյրոխիրուրգիական հիվանդանոցում՝ բարձր մակարդակի բուժօգնություն ստանալու համար, հետո կտեղափոխվի Հայաստան։
Տեղեկացնենք նաև, որ ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 15-ին այցելել է Սիրիայում մարդասիրական առաքելության իրականացման ընթացքում ոտնաթաթի շրջանում մարտի 7-ին ականապայթյունային վիրավորում ստացած հայ սակրավորին:

Դավիթ Թորոսյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`