29/03/2019

Լույս աշխարհ է եկել Վաչե Չիլինգարյանի եղբայրը

Երեկ՝ մարտի 28-ին, Երևանի
«Մարգարյան» հիվանդանոցում լույս աշխարհ է եկել հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայող Վաչե Չիլինգարյանի եղբայրը, ում ծնողներն անվանակոչել են Վահե։ Փոքրիկը սպասվածից մեկ ամիս շուտ է ծնվել 2կգ. քաշով 46սմ հասակով, առողջական խնդիրներ չունի։
Վաչեի կորստից հետո որոշել էին ընտանիքը համալրել որպեսզի փոքր ինչ սփոփվեն, նշում է Վաչեի քույրը Նառան, հավելելով, որ ճիշտ է յուրաքանչյուրն իր տեղն ունի ընտանիքում, բայց Վահեն նոր լույս է բերելու իրենց տուն, ով արդեն իսկ շատ նման է մեծ եղբորը։

Հիշեցնենք նաև, որ Վաչե Չիլինգարյանը զոհվել է 2018թվ.հունվարի 7-ին, հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից։
Վաչեն ծնունդով Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքից էր, պարտադիր զինվորական ծառայության էր անցել 2017թվ.-ին։
Վաչե Նվերի Չիլինգարյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից  «Մարտական ծառայության համար» մեդալով:
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը շնորհավորում են ընտանիքի անդամներին, երեխային մաղթում խաղաղ մանկություն։

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`