13/03/2019

Կարենը Թալիշում էր ծառայում, ընդամենը մեկ տարի անց տուն էր վերադառնալու./Տեսանյութ/

Armlur.am կայքը գրում է.
19-ամյա Կարեն Կարապետյանի դին Գյումրի կտեղափոխվի վաղը: Շարքային զինծառայողի կյանքն ընդհատվեց նախօրեին հրազենային վիրավորումից: Կարենը Թալիշում էր ծառայում, ընդամենը մեկ տարի անց տուն էր վերադառնալու: Կարենը տան միակ զավակն էր: Ապրում էր միայնակ մոր ու 80-ամյա տատի հետ: Ամբողջ մանկությունը տնակում էր անցկացրել:
Ընդամենը տարիներ առաջ էին նոր բնակարան ստացել ու վերանորոգել: Դժվարությամբ միակ որդուն մեծացնելուց ու բանակ ճանապարհելուց հետո մայրը հավատալ չի կարողանում, որ այլեւս որդու մասին հուշերով է ապրելու: Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Պաշտպանական բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում: Զինվորի ուղղությամբ կրակ արձակած զինակից ընկերը ձերբակալված է: Կատարվում է քննություն: 19-ամյա զինծառայողի դին Գյումրի կտեղափոխվի վաղը: 



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`