13/03/2019

Կարապետյանների և Ավագյանների ընտանիքներին է այցելել փոխնախարար Բալայանը, իսկ վաղը ներկա կլինի զինվորական անձնակազմ․ Արծրուն Հովհաննիսյան

Ձախից՝ Համլետ Ավագյան, աջից՝ Կարեն Կարապետյան
Ինչպես տեղեկացրել էինք, մարտի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի սանհրահանգիչ, զինծառայող, շարքային Համլետ Ավագյանը (Շիրակի մարզի զինկոմիսարիատ), բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել է, ընկել ձորը և մահացել է: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այսօր մահացածի ընտանիքին է այցելել ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մանրամասնելով«Այո, այսօր Ձեր նշած ընտանիքին, ինչպես նաև երեկ Արցախում մահացած Կարեն Կարապետյանի ընտանիքներին այցելել է ՊՆ փոխնախարար Բալայնը՝ անձամբ փոխանցելու մեր խորին ցավակցությունները, իսկ վաղը հոգեհանգստի արարողությանը ներկա կլինի նաև զինվորական անձնակազմ»։
Հիշեցնենք, որ մարտի 12-ին և 13-ին մահացած 2 զինծառայողներն էլ գյումրեցիներ են և համաձայն ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության, դեպքերի մանրամասները պարզելու նպատակով, կատարվում է քննություն։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`