12/03/2019

Իրան-Ադրբեջան սահմանին կրկին հրաձգություն է եղել

Razm.info կայքը գրում է.
Մարտի 12-ին Իրանից 6 քաղաքացիական անձինք խախտել են Ադրբեջանի հետ սահմանը, ադրբեջանցի սահմանապահները նկատել են ու կրակ բացել, սկսել է հրաձգություն, ինչից մեկ քաղաքացիական մահացել է։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը։ Դեպքը տեղի է ունեցել Յարդըմլը շրջանի Օսթայիր գյուղի մոտ։ Գործել է ՊՍԾ «Գյոյթեփե» խումբը։ Մյուս սահմանախախտները կարողացել են փախնել։
Դեպքի վայր է գնացել նաև Ադրբեջանի ՊՍԾ պետ Էլչին Ղուլիևը։ Սահմանապահ զորքերից որևէ կորստի մասին տեղեկություն չկա։

Հիշեցնենք, որ Իրան-Ադրբեջան սահմանին ևս մեկ հրաձգություն եղել էր մարտի 10-ին՝ Հորադիզի հատվածում։  Իրանի տարածքից մի խումբ զինված անձինք փորձել էին մտնել Ադրբեջանի տարածք, սակայն Ադրբեջանի սահմանապահները նկատել էին և կրակ բացել: Ադրբեջանցի սահմանապահներից մեկը մահացել էր, կար ևս մեկ վիրավոր։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`