15/03/2019

Հակառակորդը մարտի 13-ին հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է 60 մմ ականանետից 9 արկ


Արցախի ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերի պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերի ուղղությամբ երկու օր առաջ հակառակորդը կրակ է արձակել 60մմ ականանետից։
Համացանցում տարածված տեղեկությունը հաստատել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Banak.info-ի հետ զրույցում նա նշել է.
«Այո մի քանի կրակոցներ եղել են Ասկերանի ուղղությամբ, սակայն ոչ թե այսօր կամ երեկ, այլ՝ երեկ չէ առաջին օրը․ որևէ լուրջ բան տեղի չի ունեցել, սահմանին հարաբերական անդորր է, հայկական զինված ուժերը վերահսկում են իրավիճակը»։
«Արցախպրես»-ի հետ զրույցում Արցախի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը՝ նշելով, է որ մարտի 13-ին` ժամը 10։35-ից 11։15-ի սահմաններում Ակնայի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 60 մմ ականանետեր: Արձակվել է 9 արկ: Պաշտպանության բանակը որևէ կորուստ չի կրել:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`