16/03/2019

ՀՀ սահմանին վնասազերծվել է ադրբեջանցի Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովը․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր facebook-յան էջում տեղեկացրել է, որ Այսօր ժամը 01։30 սահմաններում ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում, N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախազգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ։ Ստորին վերջույթի հրազենային վիրավորումից հետո նրան ցուցաբերվել է առաջին բուժ օգնություն, հետո տեղափոխվել է բուժ հաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նրա մոտ հայտնաբերված փաստաթղթերի համաձայն անձը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի բնակիչ, 1986թ ծնված Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովը։ ՀՀ ԱԱԾ քնչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։
Banak.info-ի հետ հեռախոսազրույցում այն հարցին, թե հնարավո՞ր է այս ամենը ունեցել է դիվերսիոն հետախուզական կամ դիվերսիոն ներթափանցման փորձ, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց «Ոչինչ չեմ բացառում, ընթանում է քննություն, որն ամեն ինչ կպարզի»։
Դավիթ Թորոսյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`