20/03/2019

Գերազանց գնահատական հայ խաղաղապահներին


ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադը, առաքելություն իրականացնելով աշխարհի տարբեր երկրների թեժ կետերում, միշտ արժանացել և արժանանում է բարձր գնահատականների: Բացառություն չէ նաև Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը:

Այդ է վկայում Իռլանդիայի զինված ուժերի շտաբային աջակցման թիմի հրամանատար, գնդապետ Դ. Գուլդինգի շնորհակալական նա­մակը, ուր մասնավորապես նշված է, որ հայկական զորախմբի արհեստավարժ զինծառայողների արագ արձա­գանքման շնորհիվ, օդանավակայանի հարակից տարածքում բռնկված հրդեհը արագորեն մարվել է և օդա­նա­վակայանը շարունակել է  իր բնականոն գործունեությունը:
Գերազանց ծառայության համար խաղաղապահ առաքելության  մի խումբ զինծառայողներ խրախուսվել են Կոսովոյի խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարության և միջազգային ռազմական ոստիկա­նության կողմից:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`