23/03/2019

Բողոքի ցույց են անցկացնում զինվորների հարազատները։Պարզաբանում է Արծրուն Հովհաննիսյանը

Լուսանկարը՝ Banak.info-ի
 Այսօր՝ մարտի 23-ին, ժամը 10։00-ին, Կառավարության շենքի մոտ բողոքելու են եկել Մեղրիում ծառայող զինվորների հարազատները։ Ինչպես Epress.am-ին պատմել է մայրերից մեկը, նա մի քանի օր լուր չի ունեցել որդուց, որին գտել է կալանքի տակ Ստեփանակերտի Ռազմական ոստիկանությունում։

Երկու օր առաջ կինը հանդիպել է որդուն և պարզել, որ գնդի մի քանի հարյուր զինվորներ դրանից մոտ մեկ շաբաթ առաջ ապստամբել են սպաներից մեկի վարքի դեմ, բոլորով լքել են զորամասը և վերադարձել՝ հետևելով հրամանատարի հորդորներին։ Նույն օրը՝ կեսգիշերին մոտ , գունդը շարում են, մեջից ընտրում են 20 զինվորի, պատռում համազգեստները և ավտոբուսով ուղարկում Կապանի Ռազմական ոստիկանություն, որտեղից մի մասին ուղարկում են Ստեփանակերտ։
Ծնողի տվյալներով, նրանց, ովքեր մնացին Կապանում, սպառնում են դատով, մնացածին որպես պատիժ կբաշխեն առաջնագծի զորամասերով։

Ստեղծված իրավիճակի մասին պարզաբանումներ ստանալու նպատակով Banak.info-ն զրույց է ունեցել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հետ, ով նշեց, որ կորպուսից սկսած մինչև գումարտակ պաշտոնանկ են արվել բոլոր օղակների անձնակազմի հետ  տարվող աշխատանքների գծով հրամանատարների տեղակալները, և զորամասի հրամանատարի բոլոր տեղակալները: Այլ մանրամասներ առայժմ հայտնել չեն կարող, քանի որ ընթանում է քննություն:

Ամբողջ մանրամասներին կարող եք ծանոթանալ սկզբնաղբյուրում։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`