16/03/2019

Այսօր Կարեն Դավթյանի տարեդարձն է


Գյումրի 16.03.2019թվ.Banak.info
Այսօր՝ մարտի 16-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Կարեն Դավթյանը կդառնար 38 տարեկան։
Կարենը ծնունդով Լոռու մարզի Վանաձոր քաղաքից էր։
Ութնամյա կրթությամբ ավարտել էր ուսումը։1999-2001թվ. ծառայել է բանակում։Պարտադիր զինվորական ծառայության ժամանակ Կարենը աչքի էր ընկել իր լավ հատկանիշներով ,որի արդյունքում պարգևատրվել էր մեդալով և մի շարք պատվոգրերով։
2005թվ. Կարենը կրկին վերադարձել էր հայոց բանակի շարքեր, այս անգամ որպես պայմանագրային զինծառայող Արցախի պաշտպանության բանակում։
Կարենին ճանաչողները հիշում են, թե որքան աշխատասեր էր, 15 օր դիրքերում անցկացնելուց հետո ,երբ տուն էր գալիս, էլի անգործ չէր մնում, մշտապես տարբեր աշխատանքներ էր կատարում։
2016թվ. ապրիլին թշնամու կողմից ձեռնարկված լայնամասշտաբ ռազմական գործողությունների ժամանակ Կարենը մահացել է ապրիլի 5-ին մարտական առաջադրանք կատարելու ժամանակ, ձյան արտահոսքի պատճառով։
Կարենն ու իր ընկերները առաջադրանք էին ստացել Օմարի լեռներից հասնել Թալիշ, օգնելու տղերքին, սակայն դժբախտ պատահարի արդյունքում Կարենը զոհվում է, իսկ ընկերները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստանում։13 տարի ծառայելով բանակում Կարենը ոչ մի րոպե չի մտածել թողնել ծառայությունն ու ապրել այլ կյանքով, քանի որ հայրենիքը նրա մեջ էր,իսկ ինքը հայրենիքի։
Կարեն Պարգի Դավթյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալներով։
Կարենն ամուսնացած էր, ունի երկու անչափահաս երեխաներ։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`