12/03/2019

Այսօր Հայկ Թևոյանի տարեդարձն է

Գյումրի 12.03.2019թվ.Banak.info
Այսօր՝ մարտի 12-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Հայկը կդառնար 44 տարեկան։
Հայկը ծնունդով Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղից էր։
Սովորել և ավարտել էր տեղի դպրոցը, որից հետո 1991թվ. ուսումը շարունակել էր Ծաղկահովիտ գյուղի ուսումնարաններից մեկում՝ ստացել ավտոմեխանիկի որակավորում։
Հայկը բանակում չի ծառայել, քանի որ ծնողի միակ խնամակալն էր, օրենքի շրջանակներում ազատվել էր պարտադիր զինվորական ծառայությունից։
1993թվ. Հայկն ամուսնացել է, ունի 5 երեխա։
2010թվ-ից անցել էր պայմանագրային ծառայության Արցախի` Քարվաճառի (Քելբաջար) N զորամասում։
Հայկը ծառայության ընթացքում մշտապես աչքի է ընկել իր աչալրջությամբ, զգոնությամբ և նվիրվածությամբ։
2015թվ. սեպտեմբերի 3-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում, ադրբեջանական կողմի խոշոր տրամաչափի դիպուկահարի արձակած կրակոցից պարանոցի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զոհվել  Հայկ Կառլենի Թևոյանը։
Հայկը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով և ԵԿՄ վարչության նախագահի կողմից` «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`