28/03/2019

Այսօր Արտակ Ռաֆայելյանի մահվան 2-րդ տարելիցն է

Գյումրի 28.03.2019թվ.Banak.info
2017թվ. մարտի 28-ին ` ժամը 13։00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից կրծքավանդակի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումից զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող 1997թվ. ծնված Արտակ Էդիկի Ռաֆայելյանը։
Արտակը ծնունդով Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից էր։
Սովորել և ավարտել էր Հրազդան քաղաքի Հ.Օրբելու անվան թիվ 13 դպրոցը։
Արտակը Դյուցազնագրքի և Գինեսի գրքի ռեկորդակիր էր. պառկած դիրքից ավելի քան 11 հազար անգամ կատարել էր հենում–ծալում վարժությունը: Արտակը կոփված ու մարզված պատանի էր, ով կյանքի մեծ մասը նվիրել էր մարզվելուն, սպորտին ու գրանցել մեծ արդյունքներ։
2015թվ. Արտակը զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախի Մարտակերտի շրջանի N զորամասում` որպես գնդացրորդ։
Ծառայության ժամանակ մշտապես եղել է պատրաստակամ նվիրված ու լավ զինվոր։
2016թվ. ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ
Արտակն իր կարևոր ներդրումն էր ունեցել։
Արտակ Ռաֆայելյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։


Ալվինա Հարությունյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ
`