15/03/2019

Այսօր ապրիլյան պատերազմին զոհված Մասիս Թովմասյանի տարեդարձն է

Գյումրի 15.03.2019թվ.Banak.info
Այսօր՝ մարտի 15-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Մասիսը կդառնար 40 տարեկան։
Մասիսը ծնունդով Ստեփանակերտ քաղաքից էր։
Ավարտել էր Ստեփանակերտի 10-րդ միջնակարգ դպրոցը 1996թ-ին:
1996 -1999թթ. ծառայել էր պաշտպանության բանակի շարքերում:
1999-2003թթ. սովորել էր Երևանի Մենեջմենտի համալսարանում՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:
2003- 2008թթ. աշխատել էր «HalloTrust» կազմակերպությունում:
2016թվ. ապրիլին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, թշնամու կողմից ռազմական գործողությունների վերսկսման պատճառով Մասիսը կամավոր մեկնել է առաջնագիծ։ Զոհվել է ապրիլի 3-ին Մարտակերտի շրջանում։
Ամուսնացած էր, ունի 2 երեխա։
Մասիս Թովմասյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Արիություն» և ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալներով։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:



Նյութի տվյալները՝ Panorama.am կայքի։
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`