29/03/2019

Արցախում զոհ ունենալու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ Արծրուն Հովհաննիսյան

Ժամեր առաջ համացանցում՝ մասնավորապես facebook-յան մի շարք խմբերում, սկսեցին տեղեկություններ տարածվել այն մասին, որ Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ հայակական բանակը ունի 1 զոհ՝ 1999թ ծնված Արսեն Հակոբյանը։ Տեղեկությունը facebook-յան գրառմամաբ հերքել է իբրև թե զոհված Արսենի մորաքույր Սոնա Սիմոնյանը, տեղեկացնելով «Նկարում քույրս է քեռուս տղայի հետ, ով ծառայում է Հայոց բանակում: Տեղեկությունը բացարձակ սուտ է: Նյութում գրված ծննդյան տարեթիվը և ազգանունը եղբորինս է, այսինքն նյութը գրել են այնպես, որ ինֆորմացիայի մի մասի ճիշտ լինելու հիման վրա նյութը արագ տարածվի ու թքած, թե նյութը կարող են տեսնել նաև զինվորի ծնողները ու բարեկամները, թքած, թե մինչև իրականությունը պարզելը ինչ կկատարվի նրանց հետ»։
Պաշտոնական պարզաբանում ստանալու նպատակով Banak.info-ն զրուցեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ «Հրապարակված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և հայկական բանակը Արցախում զոհ չունի կեղծ լուրերից խուսափելու համար հետևեք մեր պաշտոնական հրապարակումներին»։
Դավիթ Թորոսյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`