16/03/2019

Ադրբեջանը հայտնում է, որ Հայաստանի սահմանը հատած իր քաղաքացին հոգեկան հիվանդություն ունի

Lragir.am կայքը գրում է.
Ադրբեջանի սահմանային ծառայությունը հաղորդագրություն է հրապարակել Հայաստանի սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացու մասին: Ադրբեջանական կողմը հայտնում է, որ Ղազախի շրջանի Յուխարի Սալահլի գյուղի բնակիչ 1986 թվականին ծնված Էլվին Արիֆ օղլու ՀԻբրագիմովը հոգեկան հիվանդություն և երկրորդ կարգի հաշմանդամություն ունի:

Հիշեցնենք, որ այսօր առավոտ Հայաստանի ՊՆ-ն հայտնել էր, որ այսօր ժամը 01։30 սահմաններում ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում, N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախազգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ։ Ստորին վերջույթի հրազենային վիրավորումից հետո նրան ցուցաբերվել է առաջին բուժ օգնություն, հետո տեղափոխվել է բուժ հաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նրա մոտ հայտնաբերված փաստաթղթերի համաձայն անձը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի բնակիչ, 1986թ․ ծնված Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովը։ ՀՀ ԱԱԾ քնչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`