15/03/2019

2019–ին ՀԱՊԿ երկրները 6 համատեղ զորավարժություն կանցկացնեն. Ռազմինֆո

Razm.info կայքը գրում է.
ՀԱՊԿ երկրները 2019 թվականի ընթացքում կանցկացնեն 40 միջոցառում, որոնց թվում` «Փոխգործակցություն–2019», «Անքակտելի եղբայրություն–2019», «Որոնում–2019», «Մարտական եղբայրություն–2019», «Ամպրոպ–2019» և «Էշելոն–2019» զորավարժությունները։
Այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղեկալ Միխայիլ Պոպովը։ Փոխանցում է ՌԴ ՊՆ «Կռասնայա զվեզդա» թերթը։
Նշվածներից «Որոնում» և «Փոխգործակցություն»զորավարժությունները 2017 թվականին անցկացվել են Հայաստանում։

Պոպովը հայտնել է նաև, որ «Միջազգային բանակային խաղեր–2019»-ը այս տարի անցկացվելու է 10 երկրում՝ Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Չինաստանում, Ղազախստանում, Իրանում, Ադրբեջանում, Հնդկաստանում, Մոնղոլիայում և Ուզբեկստանում։ Անցած տարի մրցույթները եղել էին վերոնշյալ առաջին 7 երկրներում և մասնակցել էին 32 երկրների 189 թիմ ընդհանուր 4700 մասնակցով։  Այս տարի այն անցկացվելու է օգոստոսի 3–17–ը։ 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:  
Տեղեկացրու՛ ընկերներիդ`