02/02/2019

Ստացվել են Շիրակի մարզում աղետի ենթարկված ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի սեւ արկղի ձայնային կարդիոգրամման. ՊՆ խոսնակ

News.am  կայքը գրում է.
Դեկտեմբերի 4-ին Շիրակի մարզում աղետի ենթարկված ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի սեւ արկղը ձայնային կարդիգրամայի արդյունքներն ուղարկվել են Պաշտպանության նախարարություն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ կործանված ինքնաթիռի սեւ արկղի փորձաքննությունն իրականացրել են ռուս մասնագետները։
«Ստացվել են միայն ձայնային կարդիոգրամայի արդյունքները, որոնք հրապարակման ենթակա չեն։ Սեւ արկղի փորձաքննությունը այլ բազմաթիվ գործողություններ էլ է ենթադրում, որոնց պատասխանը դեռ չեն ստացվել։ Միայն ձայնային տվյալներով չի ամփոփվում եւ միայն մեկ էքսպերտիզայով չի ամփոփվում, դա տեւական ժամանակ է տեւում, տարբեր կողմերից ուսումնասիրվում է, եւ եթե տվյալ գործով լինեն մեղադրյալներ, մեղավորներ կհայտարարվի այդ մասին»,– ասաց նա։
Արծրուն Հովհանիսյանը հավելեց, որ փորձաքննության արդյունքները հնարավոր է չհրապարակվեն, քանի որ ռազմական ինքնաթիռ է կործանվել եւ արդյունքները ռազմական գաղտնիք կարող են իրենց մեջ պարունակել։
Նշենք, որ աղետի հետեւանքով զոհվել էին երկու օդաչուները` Արմեն Բաբայանն ու Մովսես Մանուկյանը:
Դեպքից հետո ՀՀ քննչական կոմիտեի ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 10-րդ կայազորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի հատկանիշներով` թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնները խախտելու համար:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`