04/02/2019

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շնորհակալական նամակ է ուղարկել զինվորների համար գուլպա գործող տատիկին

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր facebook-յան էջում գրում է.

Ծանոթացեք բացառիկ հայուհու հետ՝ ժանետա Անանիկյան։ Ժանետա մայրիկը արդեն մի քանի տարի է զինվորների համար բրդյա գուլպաներ է գործում՝ հարյուրավոր զույգեր։ Մենք այսօր նրան փոխանցեցինք Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի շնորհակալական նամակը։ Ծանոթանալով Ժանետա մայրիկի հետ՝ ավելի ապշեցինք նրա տեսակով ու արած գործերով։ Պարզվում է բացառիկ այս հայուհին նաև ստեղծագործում է և բացառիկ թեմաներով։ Շնորհակալ ենք, տիկին Ժանետա։ Շնորհակալ ենք ոչ միայն Ձեր աշխատանքի, այլեւ առաջին հերթին որդեգրած սկզբունքների, դավանած արժեքների համար և Ձեր տեսակի համար, որ ամաչելով պահում է թելն ու շյուղերը, որ չմտածենք, թե հատուկ ի տես է դրված, հետո մեղմ ժպտալով բացատրում, որ նոր է հին սվիտրը եռացրել, մի կծիկ թել ստացել, որ գուլպա պիտի դառնա Տղերքի համար...






Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`