10/02/2019

«Հայրենիքի սահմանները պահելը իմ գործն է, ես եմ պատասխանատու» Տիգրան Սիմոնյան։ Այսօր Տիգրանի մահվան 4-րդ տարելիցն է

Գյումրի 10.02.2019թվ.Banak.info
2015թվ. փետրվարի 10-ին ժամը՝ 19:55-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում դժբախտ պատահարի արդյունքում մահացել է 1991թվ. ծնված ավագ լեյտենանտ Տիգրան Սամվելի Սիմոնյանը։
Տիգրանը ծնունդով Լոռու մարզի` Վանաձոր քաղաքից էր։
1998թվ. ընդունվել էր Վանաձորի Հ.Թումանյանի անվան թիվ 3 դպրոցը։
Տիգրանին ճանաչողները մշտապես պատմում են, թե նա ինչքան բարի ու համեստ երիտասարդ էր, իր հաջողություններին ու նպատակներին հասել էր իր նվիրվածության ու մեծ ջանքերի շնորհիվ։
2008թվ. Տիգրանն ավարտել էր դպրոցը, ընդունվել Վ. Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտ։
Ուսումնառության տարիներին Տիգրանը մշտապես աչքի է ընկել իր գիտելիքների պաշարով, նվիրվածությությամբ ու լրջությամբ։
2012թվ. գերազանց ավարտել էր ինստիտուտն ու ծառայության էր անցել Արցախի Մարտակերտի շրջանի, Եղնիկներ զորամասում՝ որպես դասակի հրամանատար։
Տիգրանը հպարտ էր, որ ծառայում է Զինված ուժերում, որ իր զինվորները լավագույնն են, նա նույնպես լավագույն սպաներից մեկն էր, ով հոգատար ու նվիրված էր իր զիվորների հանդեպ։
Տիգրանը ծառայության ընթացքում պարգևատրվել էր «Նելսոն Ստեփանյանի», «Բանակի կազմավորման 20-ամյակ» հուշամեդալներով, ինչպես նաև բազմաթիվ պատվոգրերով իր նվիրվածության, մասնագիտական բարձր պատրաստվածության համար։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`