18/02/2019

Հայաստանը մտադիր է գնել 12 միավոր Սու-30ՍՄ․ նախարար

Razm.info կայքը գրում է.
Հայաստանը նախատեսում է Ռուսաստանից պատվիրած 4 միավոր Սու-30ՍՄ կոծանիչները ստանալ 2019 թվականի վերջին, ծայրահեղ դեպքում՝ 2020 թվականի սկզբին։ Հայաստանը ընդհանուր  առմամբ ցանկանում է գնել 12 միավոր Սու–30ՍՄ կործանիչ։ Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ IDEX-2019 ռազմական միջազգային ցուցահանդեսի ժամանակ։
«Մենք շարունակում ենք այս խմբաքանակի մատակարարման շուրջ բանակցությունները։ Ամեն ինչ կախված է նրանից՝ ինչքան արագ այս պրոդուկտը պատրաստ կլինի, «ներմուծման փոխարինման» հետ հարցեր կան։ Առաջին խմբաքանակը պլանավորում ենք ստանալ այս տարի, կամ ծայրահեղ դեպքում՝ մյուս տարվա սկզբին»,–հայտնել էին, որ ՍՈւ-30ՍՄ կործանիչների ձեռքբերման վերաբերյալ պայմանագիրն արդեն ստորագրել է:

Ռազմինֆոն փորձել էր վերլուծել, թե արդյոք իսկապե՞ս Հայաստանին պետք է այդպիսի թանկ զենք։ Ի՞նչ առավելություններ այն կտա, ի՞նչ պոտենցիալ ռիսկեր է պարունակում։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`