24/02/2019

Ֆոտոռեպորտաժ Արցախի N զորամասից․ մեկնարկել է ուսումնական փուլը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 18-ին պաշտպանության բանակում հանդիսավոր պայմաններում մեկնարկել է 2019թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակը: Այդ առիթով ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողներին, ի թիվս բարձրաստիճան այլ պաշտոնյաների, շնորհավորելու էր եկել Արցախի հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը: 
Մեկնարկային հանդիսավոր միջոցառման ավարտից հետո զինծառայողներն անցել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների կատարմանը:
Նոր ուսումնականի մեկնարկի կապակցությամբ ՊԲ բոլոր զորամասերում և ստորաբաժանումներում կազմակերպվել են հանդիսավոր միտինգներ, որոնց մասնակցում էին բանակի հրամանատարական կազմն ու բարձրաստիճան սպաներ:

Banak.info-ն ձեզ է ներկայացնում Արցախի N զորամասից ուսումնական փուլով պայմանավորված ֆիզիկական պատրաստության մարզումների ֆոտոռեպորտաժ։



































Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`