07/02/2019

Այսօր Հայկ Քալանթարյանի մահվան տարելիցն է


Գյումրի. 07.02.2019թվ.Banak.info
2018թվ. փետրվարի 7-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը:
Հայկը ծնունդով Տավուշի մարզի Նավուր գյուղից էր։ Սովորել էր Նավուր գյուղի դպրոցում, ավարտել 2016թվ., ուսումը շարունակել էր Բերդ քաղաքի Պետական քոլեջի մենեջմենթ բաժնում։
2017թվ. բարձր տրամադրությամբ անցել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախի Հադրութի N զորամասում։ Հայկը մշտապես ցանկացել էր ծառայել Արցախում նույնիսկ հարազատներին ասել էր, որ անպայման Արցախ է գնալու։
Հայկ Քալանթարյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից «Արիություն»  մեդալով։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`