08/02/2019

Այսօր փոխգնդապետ Գեղամ Մանուկյանի մահվան տարելիցն է


Գյումրի 08.02.2019թվ. Banak.info
2017թվ. փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանը:
Գեղամը ծնունդով Արցախի Մարտակերտ քաղաքից էր: Սովորել և ավարտել էր Մարտակերտի թիվ 1 դպրոցը:
1996թ. Գեղամը անցել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախում։
Գեղամ Մանուկյանը սովորել էր Քրիստափոր Իվանյանի անվան ուսումնարանում, ավարտելով ստացել էր լեյտենանտի սպայական կոչում և անցել ծառայության` Արցախում: Զբաղեցրել էր մի շարք պաշտոններ 5-րդ, 7-րդ և 6-րդ պաշտպանական շրջաններում`դասակի, վաշտի հրամանատարից մինչև գումարտակի հրամանատարի պաշտոնները, այնուհետև 2012թվ. հոկտեմբերին նրան շնորհվել էր փոխգնդապետի կոչում, 2014թվ. նա տեղափոխվել է 6-րդ պաշտպանական շրջան և ծառայությունը շարունակել որպես  ինժեներական ծառայության պետ:
Գեղամ Մանուկյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի, «Մարտական ծառայություն»  և «Արիություն» մեդալներով:
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`