07/01/2019

Տիգրան Ավինյանն այցելել է Հայաստանի հյուսիս-արևելքում տեղակայված Զինված ուժերի N զորամաս և առաջնագիծ

Armenpress.am կայքը գրում է.
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի հյուսիս-արևելքում տեղակայված ՀՀ Զինված ուժերի N զորամաս և առաջնագիծ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, փոխվարչապետի պաշտոնակատարը  շնորհավորել է Հայոց բանակի սպաներին ու զինվորներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակացությամբ: Նա շնորհակալություն է հայտնել անձնվեր և պատասխանատու  ծառայության համար՝ նշելով, որ հզոր և մարտունակ բանակն ապահովում է սահմանների անդորրը և անհրաժեշտ պայմաններ ստեղծում հայ ժողովրդի առաջըթնացի և զարգացման համար։ Տիգրան Ավինյանը զինծառայողներին մաղթել է անվտանգ ծառայություն և տոկունություն։
Փոխվարչապետի պաշտոնակատարը շրջայց է կատարել զորամասում և ճաշել զինծառայողների հետ։ Նա այնուհետև այցելել է մարտական հենակետեր, շփվել դիրքապահ անձնակազմի հետ և ծանոթացել մարտական հերթապահության անցկացման պայմաններին։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`