27/01/2019

Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ


Հունվարի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ: Հայկական երկու հանրապետություների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:
Կոլեգիայի նիստի բացման խոսքով հանդես է եկել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ամփոփել է 2018 թվականին զինված ուժերում իրականացված աշխատանքները, պաշտպանության համակարգում արձանագրված ձեռքբերումները: Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ առաջադրված բոլոր խնդիրները կատարվել են, առաջընթաց է արձանագրվել մի շարք ուղղություններում, հատկապես` զինված ուժերի մարտունակության բարձրացման առումով։
Զինված ուժերում իրականացված ստուգումների, զորավարժությունների և առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:














Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`