11/01/2019

Մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող. Ռազմինֆո

Razm.info կայքը գրում է. 
Հունվարին մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, Բեյլագանի շրջանի Աշըղալըլար գյուղի բնակիչ Բաբաև Ազեր Աֆթանդիլ օղլուն (Babayev Azər Aftandil oğlu):
Զինծառայողի մահվան մասին տեղեկությունները շրջանառվել է սոցցանցերում, ապա ադրբեջանական ընդիմադիր «Մեյդան» լրատվակայքին մահը հաստատել են զինծառայողի համագյուղացիները և գյուղի ՏԻՄ տեղակավարը:
Մահվան օրը հայտնի չէ, հայտնի չեն նաև հանգամանքները: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կորստի մասին չի հայտնել:

Նշենք, որ 2019թ. Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցներից մեզ հայտնի է դարձել 2 կորուստ։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`