02/01/2019

Շփման գծում իրավիճակը կայուն է, կրակոցներ կան, բայց քիչ են. Դավիթ Բաբայան

News.am կայքը գրում է.
Արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը կայուն է: Այս մասին NEWS.am-ին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Կրակոցներ կան, բայց քիչ են: Կարելի է ասել՝ իրավիճակը կայուն է: Ինչպես գիտեք, տոնական օրերին մենք կրկնակի զգոնություն ենք ցուցաբերում, եւ Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն վերահսկել իրավիճակը»,- ասաց Դավիթ Բաբայանը:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`