30/01/2019

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կլուծվի. ՌԴ ԱԳՆ

News.am կայքը գրում է.
ՀԱՊԿ բոլոր անդամ երկրները շահագրգռված են հարցի այնպիսի հանգուցալուծանը, որը վնաս չի պատճառի կազմակերպությանը, ինչպես նաեւ թույլ կտա խուսափել բացասական նախադեպերից: Հունվարի 30-ին Երեւանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՌԴ փոխարտգործանախարար Գրիգորի Կարասինը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հետ կապված իրավիճակը:
 «Կարծում եմ, հարցը կլուծվի», - ասաց Կարասինը:
Նշենք, որ Հայաստանի եւ ՀԱՊԿ երկրների հարաբերություններում որոշակի լարվածություն էր առաջացել Երեւանի կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին հետ կանչելուց հետո՝ առանց Կազմակերպության անդամ գործընկերների հետ նախնական համաձայնության:
Արդյունքում Աստանայում ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները չէին կարողացել համաձայնության գալ նոր գլխավոր քարտուղարի թեկնածության հարցում: Հարցը պետք է քննարկվեր դեկտեմբերին 6-ին՝ ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովում, սակայն այն հետաձվել էր:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`