05/01/2019

Այսօր Վարդան Ղռմաջյանի տարեդարձն է


Գյումրի 05.01.2019թվ.Banak.info
Այսօր՝ հունվարի 5-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար զոհված Վարդան Ղռմաջյանը կդառնար 23 տարեկան։
Վարդանը Էջմիածին քաղաքից էր, սովորել էր տեղի Գ. Նժդեհի անվան միջնակարգ դպրոցում, ավարտելով շարունակել է Մ. Խորենացու անվան ավագ դպրոցում։2013թ. ավարտելով դպրոցը ընդունվում է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական համալսարանի  «Ծանրամարտի»  բաժինը: 
2014թվ. անցնում է պարտադիր զինվորական ծառայության: Սկզբում ծառայության է անցնում Լուսակերտի ուսումնական զորամասում ,  որտեղ 6 ամիս ծառայելուց հետո կրտսեր սերժանտի կոչում ստանալով շարունակում է ծառայությունը Արցախի Մեխակավանի (Ջեբրայիլ) N զորամասում, որպես հրետանավոր։
Վարդանը նվիրված ու բարեխիղճ զինվոր էր, լավագույն կերպով տիրապետում էր իր մասնագիտական հմտություններին։
2016թվ. Ապրիլին առաջնագծում ծավալված մարտական գործողությունների ժամանակ Վարդանն ու մտերիմ ընկերը ՝Արմանը ,ակտիվ մասնակցություն են ունեցել, երկուսն էլ որպես ՊԲ զինվորներ կատարել են իրենց առջև դրված մարտական խնդիրները։
Հունիսի 7 -ի լույս` 8-ի գիշերը, տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու և սողանքի  հետևանքով զոհվել են ժամկետայինզինծառայողներ` Արման Պավելի Գազարյանն ու Վարդան Կարապետի Ղռմաջյանը։
Վարդան Ղռմաջյանը հետմահու պարգևատրվել է  ՀՀ Նախագահի կողմից  «Մարտական ծառայություն » մեդալով, ինչպես նաև ծառայության ժամանակ արժանացել է «Քաջարի մարտիկ» ,  «Հայոց Բանակի գերազանցիկ»  ՀՀ  ԶՈՒ  «Լավագույն Զինվոր-մարզիկ»  կրծքանշանների։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը ցավակցում  են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`