09/01/2019

Այսօր Արման Հարությունյանի տարեդարձն է


Գյումրի 09.01.2019թվ. Banak.info
Այսօր՝ հունվարի 9-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Արման Հարությունյանը կդառնար 25 տարեկան։
Արմանը ծնունդով Տավուշի մարզի Ոսկեվան գյուղից էր։ Դպրոցն ավարտելուց հետո 2012-2014թթ. անցել է պարտադիր զինվորական ծառայության, որի ավարտից հետո անցել է պայմանագրային ծառայության։
2015թվ. հունվարի 17-ին Արմանը զոհվել է հակատակորդի դիպուկահարի կողմից արձակված կրակոցից։
Արման Ալիկի Հարությունյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով:
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`