07/01/2019

Այսօր Արամ Գյուլնազարյանի տարեդարձն է



Գյումրի 07.01.2019թվ.Banak.info
Այսօր՝ հունվարի 7-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար զոհված Արամ Գյուլնազարյանը կդառնար 26 տարեկան։
Արամը ծնունդով 1993թվ. Արագածոտնի մարզի Օշական գյուղից էր։ Սովորել և ավարտել է Մ.Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցը։ 2002թվ. հաճախել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուն կից «Հայորդաց տուն» կիրակնօրյա դպրոցը, մասնակցել է ժողովրդական և ազգագրական երգի-պարի, նկարչության, գոբելենի խմբակներին, դպրոցում գործող շախմատի խմբակին։ 
2009թվ. ընդունվել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի ճանապարհային և տրանսպորտային երթևեկության կազմակերպում և կառավարում բաժինը։ 2011 թվ. ուսումը կիսատ թողնելով անցել է պարտադիր ծառայության Արցախի՝ Ասկերանի շրջանի N զորամասում։ 
2012թվ. հունիսի 18-ին ժամը՝ 08.25-ի սահմանում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում, հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող՝ Արամ Սիմոնի Գյուլնազարյանը։
Արամ Սիմոնի Գյուլնազարյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայության» մեդալով։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

 Ալվինա Հարությունյան 



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`