09/01/2019

3 տարի առաջ հունվարի 9-ին զոհվել է Արամայիս Ոսկանյանը


Գյումրի 09.01.2019թվ.Banak.info
2016թվ. հունվարի 9-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Յուրիկի Ոսկանյանը։ Դիրքի ուղղությամբ ձեռնարկված դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձը կասեցվել է Արամայիսի զգոնության ու աչալրջության արդյունքում։
Արամայիսը ծնունդով Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից էր։
Սովորել էր Գավառի N9 հիմանական դպրոցում, որից հետո շարունակել էր ավագ դպրոցում: Ավարտելուց հետո ընդունվել էր Երևանի Ագրարային համալսարանի Ֆինանսներ բաժինը:
2014թվ. անցել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախի Մարտունիի N պաշտպանական զորամասերից մեկում: 
Արամայիսի մայրը՝ Տիկին Անուշը մեզ հետ զրույցում պատմում է, որ որդին չափից շատ նվիրված էր իր ընտանիքին, անգամ ծառայության ժամանակ ընտանեկան տոներին նա միշտ իր նվերն ուղարկում էր ու բոլորին ուրախացնում իր ուշադրությամբ։
Արամայիս Յուրիկի Ոսկանյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից « Արիության համար», ԱՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալներով:
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`