05/12/2018

ՌԴ ՊՆ-ն չեղարկել է Ադրբեջանին առափնյա հրթիռային համալիրի վաճառքը. Razminfo

Razm.info կայքը գրում է.
Ըստ ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթի անանուն աղբյուրների՝ Ռուսաստանի ՊՆ-ն չեղարկել է Ադրբեջանին «Բալ-է» առափնյա հրթիռային համալիրի վաճառքը:
Նշվում է, որ համալիների վաճառքի շուրջ կողմերը ունեցել են պայմանավորվածություններ, սակայն գործարքը չի հասել վերջնական՝ ստորագրման փուլին: Ըստ նույն թերթի տարբեր աղբյուրների՝ գործարքը չեղարկվել է երկու պատճառով.
  1. Հրթիռները պոտենցիալ վտանգ կարող են լինեն ՌԴ տարածքային ջրերում գտնվող Կասպից նավատորմիղի նավերի համար;
  2. Համալիրի Խ-35 արդիականացված հրթիռը ունակ է խոցել նաև ցամաքային թիրախներ, և ռուսաստանյան կողմը չէր ցանկանա, որ դա կիրառվեր Արցախյան հակամարտությունում:
«Բալ-է» համալիրը բաղկացած է 8 արձակման կայանքից (ընդհանուր 64 հրթիռ), հրամանատարական կետից և տրանսպորտալիցքավորող մեքենաներից: Թերթը նշում է, որ Ադրբեջանին վաճառաքի համար նախատեսված էր «փոքր խմբաքանակ՝ մի քանի տասնյակ հրթիռներով»:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`